«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը

«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցությունն այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։

Նշենք, որ կուսակցությունը գլխավորելու է գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ Ցուցակի առաջին հինգ համարներն են.  Տիգրան Արզաքանցյանը, Արամ Սարգսյանը, Նարինե Դիլբարյանը, Ռադիկ Կարապետյանը և Ժասմին Ղևոնդյանը։