Պետերբուրգում փոթորիկը 160-ից ավելի ծառ է տապալել (լուսանկարներ)
Պետերբուրգի կոմունալ ծառայության աշխատողները շուրջ 150 հայտ են ստացել նախորդ օրը երեկոյան փոթորկից տապալված ծառերի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է բարեկարգման գծով քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քամու պոռթկումները, որոնք հասնում էին վայրկյանում 20 մետրի, 161 ծառ են տապալել քաղաքի անցանելի մասում և մայթերին: Ծառերի մեծ մասը՝ 114 հատ, ընկել է հյուսիսային մայրաքաղաքի Պրիմորսկի շրջանում, ասվում է հաղորդագրության մեջ: Ճանապարհներն արդեն մաքրվել են:




