Մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնե նախկին ԼՂԻՄ-ի ծավալով վերականգնել Ղարաբաղի տարածքը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ունեմ վստահություն, որ մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնե նախկին ԼՂԻՄ-ի ծավալով վերականգնել Ղարաբաղի տարածքը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Շահումյանի շրջանը միշտ եղել է բանակցային սեղանին իմ շրջանում, բայց փաստացի մենք տնօրինում էինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և 7 ադրբեջանական շրջաններ: Խոսքը Շուշիի և Հադրութի մասին է առաջին հերթին: Ես այստեղ տեսնում եմ հնարավորություն, հակառակ պարագայում պատերազմի արդյունքների իրավականորեն ճանաչումը նաև միջազգային հանրության կողմից դիտվում է որպես թույլ փաստարկ և ոչ լավ փաստարկ: Դա նույնն է, որ մենք 1992-1994 թթ․ պատերազմից հետո ասեինք՝ մենք հարցը լուծել ենք, չենք բանակցում: Ըստ էության, դա ասվեց և դրա պատճառով հրահրվեց պատերազմը: Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Բացի այդ՝ հայտարարվեց մի շարք ծրագրեր հարավում և փակուղի մտցրեցինք բանակցային գործընթացը, և հակառակորդը այլ ճանապարհ, քան պատերազմը, հարցի լուծման համար չգտավ:
Այս ամենը հակառակ պատկերով թույլ չտալու համար մենք ունենք բավարար հիմքեր՝ փորձել իրավական, բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը: Այստեղ մենք հիմքեր ունենք՝ այդ հարցն առաջ մղելու համար»,-հայտարարեց Քոչարյանը:

