ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի՝ ականների վրա պայթելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից արևելք ընկած շրջանում երեք նավթատար լցանավ է պայթել ծովային ականների վրա և բռնկվել, հաղորդում է պետական IRIB հեռուստաալիքը։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ լցանավերը պայթել և բռնկվել են Իրանի ռազմածովային ուժերի նախազգուշացումներն անտեսելու պատճառով։
Նրանց տվյալներով՝ լցանավերն ընթանում էին Թեհրանի կողմից չարտոնված երթուղով՝ նավերի ավտոմատ նույնականացման համակարգերն անջատած։

