ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակից չի գանգատվել

Քրեակատարողական ծառայությունը մանրամասներ է հայտնում  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներից։ 

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Նշվում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, նա կուսակցության ևս 13 անդամներ ու համակիրներ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ ընտրակաշառք տալու և դրան օժանդակելու մեղադրանքով։ Կուսակցությունը կատարվածը որակել է որպես շինծու և քաղաքականապես մոտիվացված հետապնդում։