Կատարն Իրանին նոր համաձայնագիր է առաջարկել՝ պատերազմը դադարեցնելու համար. Reuters

Կատարն Իրանին առաջարկել է նոր համաձայնագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Ինչպես Reuters-ին հայտնել է աղբյուրը, առաջարկը ներկայացվել է հոկտեմբերի 25-ին:

Ըստ աղբյուրի՝ ներկայումս Իրանը քննարկում է առաջարկն ու ակնկալվում է, որ Թեհրանը պատասխան կտա մինչև շաբաթվա վերջ։

Նոր ծրագրի համաձայն՝ յոթ օրվա ընթացքում Թեհրանն ու Վաշինգտոնը քայլեր կձեռնարկեն՝ երկու կողմերի մտահոգությունները վերացնելու ուղղությամբ։ Առաջարկի շուրջ համաձայնության հասնելու դեպքում նոր ծրագրի իրականացումը կմեկնարկի հաջորդ շաբաթ։