«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդերլանդներ
«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկել է չվերթները դեպի Էյնդհովեն, Նիդերլանդներ:
Երևանի և Էյնդհովենի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:

