Առաջարկում ենք դեղերի ճանաչման կարգ ընդունել, որով մեկշաբաթյա ժամկետում ԵՄ-ում գրանցված դեղերը հնարավոր կլինի գրանցել ՀՀ-ում. «Ուժեղ Հայաստան»

«Շաբաթներ առաջ շրջանառության մեջ ենք դրել «Դեղերի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԵՄ-ում գրանցված դեղերը, որոնք շուրջ 25 հազար են և բարձրորակ դեղեր են, հեշտացնել դրանց գրանցումը՝ թղթային փորձաքննություն իրականացնելու միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ իրենք առաջարկում են դեղերի ճանաչման կարգ ընդունել, որով մեկշաբաթյա ժամկետում ԵՄ-ում գրանցված դեղերը հնարավոր կլինի գրանցել նաև ՀՀ-ում. «Ակնկալում ենք, որ մյուս խմբակցությունների անդամները, մասնավորապես՝ ՔՊ-ն ևս այդ  օրենքին կաջակցի, քանի որ այն միտված է դեղերի գների իջեցմանը, մրցակցության բարձրացմանը։ Այս օրենքը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ ինտեգրում»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։