Պենտագոնի ղեկավարը Իսրայելում գաղտնի հանդիպում է անցկացրել Նեթանյահուի հետ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը գաղտնի այցով մեկնել է Իսրայել և հանդիպում է անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի։ Դրա մանրամասները չեն բացահայտվում։

Պորտալը նշում է, որ Հեգսեթի այցի մասին տեղեկությունը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Նեթանյահուի թեկնածությունը Իսրայելում 2026 թվականի հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում աջակցելուց հաջորդ օրը։

Բացի այդ, հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման շուրջ բանակցությունների ֆոնին։