Առգրավվել է շուրջ 7.5 տոննա ապրանք. քաղաքապետարանն ու ոստիկանությունը ստուգայցեր են կատարել Աջափնյակում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում։

Չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերի առնչությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Առգրավվել է շուրջ 7 տոննա 43 կգ տարբեր ապրանքատեսականի։