Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապoրինի գույք» և հանձնել, հետո «Էրիվանի» նյարդը կսկսի հանել. Սամվել Կարապետյան

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» և հանձնել, հետո «Էրիվանի» նյարդը կսկսի հանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք հիմա մշակում ենք ահագին լուրջ ծրագրեր, որ ընդհանրապես այդ գոտին սարքենք համ տուրիստական կենտրոն, համ արտադրություններ տարբեր ունենանք այնտեղ, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով, եթե Տիգրանաշենը ճանաչենք «ապօրինի գույք», ադրբեջանցիները կգան ու կբնակվեն Երևանում։ «Փաշինյանը փոխարեն գա խնդրի, որ օգնենք իրեն, տեղանուններ է հնչեցնում»,- նշել է նա։

Հիշեցնենք, Փաշինյանն ասել է, որ եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել: