ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից առաջ Պուտինն ու Մոդին բանակցություններ են վարել Նյու Դելիում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Նյու Դելիում բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Նշենք, որ Պուտինը եռօրյա աշխատանքային այցով Հնդկաստան է ժամանել գիշերը։ Մոդիի հետ զրույցը նրա այցի ծրագրի առաջին կետն է:
Բանակցություններից հետո նրանք միասին կայցելեն «Իննոպրոմ. Հնդկաստան» արդյունաբերական ցուցահանդես:
Բացի այդ, Պուտինը, մյուս առաջնորդների հետ միասին, ելույթ կունենա ԲՐԻԿՍ-ի գործարար համաժողովում:
ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովի հիմնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Կենտրոնական միջոցառումը միավորման պետությունների ղեկավարների հանդիպումն է: Ակնկալվում է, որ առանցքային պայմանավորվածությունները կարտացոլվեն համատեղ հռչակագրում։ Եզրափակիչ օրը նախատեսված է ԲՐԻԿՍ+ ձևաչափով ընդլայնված հանդիպում:

