Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, մենք պրագմատիկներ ենք․ Լուկաշենկո
Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, սակայն պարտավոր է ապահովել իր տարածքի և բնակչության անվտանգությունը, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, մենք պրագմատիկներ ենք։ Մենք հասկանում ենք, որ եթե, օրինակ, մեր հարևաններից որևէ մեկի վրա հարձակվենք, դա մեզ համար մահվան դատավճռի նման կլինի։ Մենք չենք կարող հաղթել հակամարտությունում մեր շուրջը գտնվող այդ «հսկա» պետությունների դեմ», — նրա խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

