Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո կամ, հնարավոր է, նույնիսկ դրանցից առաջ։ Ամերիկացի առաջնորդն այս մասին հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Այն պետք է ավարտվի հենց ընտրություններից հետո», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հակամարտությունը։ «Հնարավոր է՝ այն ավարտվի ընտրություններից առաջ, բայց կարծում եմ՝ դա տեղի կունենա հենց դրանից հետո», – նշել է նա։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. վերընտրության կդրվեն Սենատի 100 անդամներից 33-ի և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամների պաշտոնները։