«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ավագ Հակոբյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք. Թալին, ապրանքանիշը՝ «Թերեզա»):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:
Այսպես՝
– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– առաստաղները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունն ու նպաստել է խոնավության խտացման նվազեցմանը,
– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

