Իսրայելը Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ջոել Լիոնը նշանակվել է Անկարայում Իսրայելի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։ Իսրայելական «i24News» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լիոնն այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ իր հավատարմագրման փաստաթղթերը ստանալու համար, պաշտոնապես ձևակերպելով իր պարտականությունները, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Լիոնը եղել է Իսրայելի դեսպանը Քիշնևում, իսկ այնուհետև եղել է Իսրայելի ոչ ռեզիդենտ դեսպանը Հայաստանում։ Վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են մնալ լարված և Անկարայում Իսրայելի դեսպանատունը շարունակում է չգործել։

Նշենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես պահպանվում են, սակայն կողմերը ներկայումս միմյանց երկրներում դեսպաններ չունեն ու դիվանագիտական կապերը պաշտոնապես պահպանվում են ավելի ցածր մակարդակով։