Երկու մարդ է զոհվել, ևս յոթը տուժել են ԴԺՀ-ում երեկ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով
Երկու մարդ է զոհվել, ևս յոթը տուժել են ԴԺՀ-ում երեկ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետ ևանքով, հայտնել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Նրա տվյալներով, մի տղամարդ զոհվել է ձեռնարկության, և ևս մեկը՝ Р-150 մայրուղում թեթև մարդատար ավտոմոբիլին հարվածելու արդյունքում։
Բացի այդ, մեկական մարդ վիրավորվել է Ավդեևկայում և Գորլովկայում։ Յաչատովկա գյուղում մարդատար ավտոմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է մի աղջիկ, ևս մեկ մարդ տուժել է Բլագոդատնոյե գյուղում: Բոլոր վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, հայտնել Է Պուշիլինը։
Բելգորոդի Շեբեկինո բնակավայրում էլ 1 տղամարդ է զոհվել մեքենայի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով, վիրավորվել է նաև մի կին, հայտնել է տարածաշրջանային օպերշտաբը:

