Հունգարիան վտարում է 10 ռուս դիվանագետի
Հունգարիայի ԱԳՆ-ն Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է ռուսական դեսպանատան 10 աշխատակիցների վտարելու որոշման մասին, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Անիտա Օրբանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր իմ հանձնարարությամբ ԱԳՆ համապատասխան ղեկավարը Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է այն մասին, որ, հունգարական իշխանությունների գնահատմամբ, ռուսական առաքելության 10 աշխատակից Հունգարիայի տարածքում զբաղվել են գործունեությամբ, որն անընդունելի է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»,- գրել է Օրբանը:
Նրա խոսքով՝ այս քայլը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում:
«Սա չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Հունգարիան մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման սկզբունքների վրա»,- հավելել է Օրբանը:

