Ուկրաինան պարտվում է պատերազմում. The Spectator

Բրիտանական The Spectator ամսագիրը գրում է, որ Ուկրաինան պարտվում է պատերազմում, իսկ Կիևի համար ամենալուրջ ռազմավարական ճգնաժամը կապված է արևմտյան դաշնակիցների կողմից թույլ տրված երեք հիմնական ձախողումների հետ։

Առաջին՝ Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ երկրներ խոսում էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին, սակայն գործնականում Մոսկվային նավթի և գազի համար շարունակում էին վճարել զգալիորեն ավելի շատ, քան Կիևին տրամադրում էին ռազմական օգնության տեսքով։

Երկրորդ՝ էսկալացիայի մտավախությունն ու սեփական պաշտպանությունն առաջնահերթ համարելը եվրոպական երկրներին թույլ չտվեցին Ուկրաինային տրամադրել հեռահար հրթիռներ կամ իրենց սահմանափակ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի պաշարները։

Երրորդ և ամենակարևոր՝ արևմտյան երկրները, ըստ ամսագրի, հրաժարվեցին Մոսկվայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հնարավորությունը լրջորեն դիտարկելուց և շարունակում են այն համոզմունքը, որ Ուկրաինային անվերջ պատերազմը շարունակելու կոչերը վերջնականապես կհանգեցնեն հաղթանակի։