Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ։
Սպանված կանանցից մեկի հարազատը մեզ պատմեց, որ նախկին ոստիկանի անունը Գարիկ է, որն այս պահին գտնվում է կալանավայրում։ Սպանությունների մեջ մեղադրվող անձը երկու կանանց էլ սպանել է նույն եղանակով, նախ ֆիզիկական ցավ է պատճառել՝ պոկել է մազերը, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ապա իմանալով ոսկու եւ գումարի տեղը՝ շուրջ 30 դանակի հարվածներով սպանել է նրանց։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն «Իշխանություն» լրատվականին ասաց, որ Սպանության և ավազակության դեպքերի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված 2 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի սպանության և ավազակության հոդվածներով (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

