ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար քաղաքական ինքնասպանություն կլինի․ EADaily
Վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունները հասել են եռման կետի։ Մոսկվան, կորցնելով համբերությունը Երևանի երկակի քաղաքականության նկատմամբ, պահանջում է հանրաքվե անցկացնել, որպեսզի հայ ժողովուրդը որոշի՝ մնա՞լ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ընտրել Եվրոպական միությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար այս հանրաքվեն ավելին է, քան պարզապես քաղաքական մարտահրավեր։ Դա լիակատար ինքնասպանություն է նրա կարիերայի համար․ գրել է EADaily-ին։
Ըստ հոդվածի՝ Փաշինյանն ընկել է դասական պոպուլիստական թակարդի մեջ։ Նա իշխանության է եկել՝ ժողովրդին խոստանալով ոսկե սարեր ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Եվրոպայից։ Մի կողմից՝ նա վստահեցրել է նրանց, որ Մոսկվայի հետ «ամեն ինչ լավ կլինի», մյուս կողմից նա պատկերել է պայծառ եվրոպական ապագա։
Սակայն այսօր իրականությունն այլ է․ Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասվել են, և Եվրոպայից իրական դիվիդենտներ չկան։
Սովորական մարդիկ՝ գյուղացիներ, ձեռնարկատերեր, արդեն զգացել են դա իրենց գրպանի վրա։ Ռուսաստանը խիստ սահմանափակումներ է դրել հայկական արտադրանքի, մասնավորապես՝ բուսական ծագման արտադրանքի և ձկան ներմուծման վրա։ Հայ գյուղացիները կրում են ուղղակի կորուստներ։ Եվրամիությունն, իր հերթին, խոստացել է բացել իր շուկան, սակայն, ինչպես Փաշինյանն ինքն է խոստովանել, ընթացակարգերը ժամանակ կպահանջեն, և ԵՄ-ը չի փոխի իր կանոնները հատուկ Հայաստանի համար։
Հանրաքվե անցկացնելու դեպքում, մասնագետների գնահատականով, Փաշինյանը կպարտվի երկու դեպքում էլ։ Եթե ժողովուրդն «այո՛» քվեարկի ԵԱՏՄ-ին, դա կլինի նրա արևմտամետ կուրսի լիակատար ձախողումը։ Ընդդիմությունը դա կանվանի «եվրոպական ընտրության» դավաճանություն, և Փաշինյանը կկորցնի դեմքն ընտրազանգվածի այն մասի առջև, որը հավատում էր նրա եվրոպական խոստումներին։
Եթե ժողովուրդը քվեարկի ԵՄ-ի օգտին, Հայաստանը կբախվի Կրեմլի կոշտ արձագանքին։ Տնտեսական շղթաները կխաթարվեն, բիզնեսը կսկսի կրճատվել իր ավանդական շուկաների կորստի պատճառով։ Եվ այդ ժամանակ երկրի ներսում կառաջանա անխուսափելի հարց. «Ու՞ր են խոստացված եվրոպական օգուտները»։
Փաշինյանը կհայտնվի դժվարին իրավիճակում։ Արդեն իսկ պարզ է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեն նրա համար քաղաքական ինքնասպանություն կլինի։
Եթե հանրաքվե չանցկացվի, Ռուսաստանի հետ հակամարտությունը կխորանա, իսկ տնտեսական պատժամիջոցները կխստացվեն։ Երկրի ներսում դժգոհությունը կմեծանա։
Եթե հանրաքվեն տեղի ունենա, և արդյունքները նրա օգտին չլինեն, նա կկորցնի իր քաղաքական դեմքը։
Եթե հանրաքվեի արդյունքները ԵՄ-ի համար ընդունելի լինեն, Հայաստանը կբախվի տնտեսական խնդիրների։
Բրյուսելն ամենաքիչն է մտահոգված հայերի ճակատագրով։ Նրա հիմնական մտահոգությունը Հայաստանի հակառուսական կուրսն է։

