Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը.

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։