Ռոստովում հայ երիտասարդը նետվել է փրկելու ԱԹՍ-ի հարձակումից հրդեհված տանը մնացած տղայի

Ռոստովի հայազգի բնակիչը շտապել է այրվող տնից փրկել տղային՝  ԱԹՍ-ի հարձակումից հետո: Գրում են ռուսական տելեգրամ ալիքները։

«Ուզում եմ առանձին պատմել երկրորդ տղամարդու մասին, որը Լևանի հետ նետվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո այրվող տնից տղային փրկելու։ 

Նրա անունը Արթուր Արայիկովիչ է, նա 32 տարեկան է։ Չնայած երիտասարդն ինքն ունի ընտանիք և մանկահասակ երեխաներ, նա հեռու չի մնացել և նետվել է վիրավոր տղային օգնելու։

Հենց այդպիսի մարդիկ են ամենասարսափելի պահերին ցույց տալիս, թե ինչ է իսկական քաջությունը։ Շնորհակալություն այս արարքի համար»,  – նշել է «Это Ростов» տելեգրամյան ալիքը։ 

LIVEnews-ի տեղեկություններով՝ հայ երիտասարդը Արթուր Բաղդասարյանն է՝ Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչ, որը մի քանի տարի է՝ ընտանիքի հետ բնակվում է Դոնի Ռոստովում։

Հիշեցենք, որ Օրեր առաջ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման էր ենթարկվել, վնասվել էի բնակելի շենքեր, կային վիրավորներ և զոհեր։