Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի

Հուլիսի 31-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։