Կառավարությունը կիրակի հրաժարական է տալու. այս կազմով հանդիպում ենք վերջին անգամ. Փաշինյան
Այսօր գործող կառավարության վերջին նիստն էր։ ԱԺ 9-րդ գումարման ձևավորման առիթով կիրակի օրը Սահմանադրության նախատեսված կարգով մենք հրաժարական ենք տալու։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ դրանից հետո երկրի նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
«Հետևաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով կառավարության անդամներին կատարած աշխատանքի համար։

