Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։