6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից

6 ամիս ժամկետով արգելք սահմանվեց ՀՀ տարածք (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխման) տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ 

«Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով»,- ասված է հիմնավորման մեջ։