Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն հավաստիացրել է՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն իրեն հավաստիացրել է՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։

«Իրանը նույնպես չի ձգտում իրավիճակի սրման, սակայն հայտարարել է, որ մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կորուստների համար պետք է լինի հատուցում», – X-ի իր էջում գրել է Արաղչին։