Հայաստանում ռուսաստանցիների շրջանում բնակարանների պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել

Հայաստանում ռուսաստանցիների շրջանում բնակարանների պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել․ նրանք հիմնականում Երևան են գալիս, ինչի հետևանքով մայրաքաղաքում վարձակալության գները կտրուկ բարձրացել են, «Verstka»-ին հայտնել են անշարժ գույքի տեղական գործակալները։

«Պահանջարկը շատ մեծ է»,- ասել է նրանցից մեկը։ -«Երևանի անշարժ գույքի շուկայի ներկա  պայմաններում գներն ուղղակի խելահեղ են»։

Մեկ այլ անշարժ գույքի գործակալ նշել է, որ 2024–2025 թվականներին Երևանում հիմնական հաճախորդներն այն արտերկրացիներն էին, որոնք «մի բնակարանից մյուսն էին տեղափոխվում»։ Այժմ, սակայն, դիմողների 80%-ը մարդիկ են, ովքեր կա՛մ նոր են տեղափոխվել, կա՛մ ծրագրում են դա անել մոտ ապագայում»։

«Պահանջարկը հսկայական է, ընդհանուր իրավիճակը համադրելի է 2022 թվականի հետ»,- ասել  է նա։

Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի մայրաքաղաքում վարձակալության գները վերջին երեք ամսվա ընթացքում աճել են մոտավորապես 30%-ով։