Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին

Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։

Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։

Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։

Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։

Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։

ԵՄ- մասին…

ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։

ԵՄ-ը նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկերները ազնիվ են։

Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։

Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ԵԱՏՄ-ի մասին..

Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։

Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։

Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։

Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։

Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ, առնվազն այս պահին։

Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ո՞ւր պետք է գնա։

Մեկն ասում է՝ Արեւմուտք, էն մեկը՝ Արեւելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։

Հայաստանը պետք է մնա իր տեղում։

Իսկ ո՞րն է այդ տեղը։

1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։

Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը