Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) խելագարները…

Ալինա Անտոնյանը գրում է

«Սիրելի ընկերներ, հատկապես լրագրող ընկերներ, խնդրում եմ մանրամասն կարդալ և ընթացք տալ իմ գրառմանը (երկար կստացվի, բայց անպայման կարդացեք, ձեզ շատ հետաքրքիր տեղեկություններ են սպասվում)։ Հարցերի դեպքում և մանրամասների համար կարող եք անձնապես կապվել ինձ հետ։

Դաստիարակված, շնորհքով ու գրագետ աշխատող մարդուն, որ չի գնահատվել և միշտ շահագործվել ու վիրավորանքներ է ստացել սրանց նման ստոր ղեկավարների կողմից, ոչինչ չի մնում, քան իրազեկել հանրությանը սրանց զզվելի գործունեության մասին, որոնց պատճառով նաև շատ լավ մասնագետներ են հեռացել համալսարանից։ 

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) խելագարները… 

Սույն անձը Մելքոնյան Հովիկն է` ՇՊՀ-ի արտաքին կապերի կենտրոնի տնօրենը, «մոծակ» մականունով։ Իսկ թե ինչո՞ւ մոծակ, որովհետև ամբողջ կյանքում ռեկտորների ու դեկանների ականջների տակ տզզալով պաշտոններ է մուրացել։ 

Այս բոլորի կողմից չհարգված, կոշկալեզ (կոշիկ լիզող) կիսագրագետ երևույթը հայոց լեզվի դասախոս Սենեքերիմ Մելքոնյանի որդին է։ Նա և իր եղբայր Վ. Մելքոնյանը, իրենց հոր շվաքի ներքո, շարունակում են մինչև այժմ աշխատել իմ սիրելի բուհում` խաթարելով բուհի հանգիստ մթնոլորտը և ուսանողների նորմալ դասերի ընթացքը, քանզի, երկուսն էլ ունենալով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, միշտ վեճեր են հրահրում, վիրավորում աշխատակիցներին ու ուսանողներին։ Ուսանողներն ու աշխատակիցները պատմում են, որ Վ. Մելքոնյանը, մշտապես գտնվելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, դասերի ժամանակ փոխանակ դաս պարապի, կամ քնում է, կամ էլ անջատված մի կետի նայում… Կամ ուսանող աղջիկներին տանում է Երևան` առանց նրանց ծնողներին տեղյակ պահելու, կամ ինքն իրեն հռչակում է մեկ վարչապետ, մեկ` ռեկտոր (բոլորն են անխտիր պատմում այս ամենի մասին, ուղղակի վախենում են բարձրաձայնել)։

Իսկ Հ. Մելքոնյանն ուսանողներին անվանում է «ոչխարներ», իսկ նրանց ավագին` «չոբան»։

Ռեկտոր Ե. Սերոբյանը, բնականաբար, տեղյակ է այս ամենի մասին…

Ինչևէ, վերադառնամ Հովիկ Մելքոնյանին։ Այս երևույթը, չարաշահելով իր պաշտոնը, մշտապես անձնական ամենավերջին վիրավորանքներն է հասցրել և հասցնում իր նախկին և ներկա աշխատակիցներին, կոլեգաներին ու ուսանողներին։ 

Այդ «բախտին» եմ արժանացել նաև ես…

8 տարի առաջ, երբ ընդունվեցի ՇՊՀ-ի արտաքին կապերի կենտրոնում աշխատանքի` որպես արտաքին կապերի պատասխանատու, չէի էլ պատկերացնում, որ սա ոչ թե ուսումնական միջավայր է լինելու (քանզի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ եղած ժամանակ այն հենց այդպիսին էր, որտեղ ես սովորել և ավարտել եմ), այլ` հոգեբուժարան, որտեղ այսպիսի խելագարների հետ էի աշխատելու։

Ես, նախկինում չգիտենալով այս անձի հոգեկան վիճակի մասին, ահավոր շատ էի վիրավորվում նրա բառերից, քանզի ամենատարրական աշխատանքային հարցերի ժամանակ (որոնք առաջանում էին հիմնականում նրա անգործության կամ մոռացկոտության հետևանքով), փոխանակ ինձ հետ քննարկեր, ինչպես այլ բաժանմունքներում էին անում նորմալ մարդիկ, աննկարագրելի վիրավորանքներ էր հասցնում ինձ, այն աստիճանի, որ ես մի օր ստիպված եղա ձայնագրել, որպեսզի հետագայում ապացույց ունենամ, որ ոչ մի բառ չեմ հորինել…

Ինձ նվիրված նրա «գեղեցիկ» բառերից էին` «թափթփուկ», «փսլնքոտ», «տխմար», «դեմագոգ», «բթամիտ», «դատարկամիտ», «լպրծուն», «պատի տակից դուրս եկած», «թշնամու դեսանտ», «մտավոր հետամնաց», «ինքնասիրություն չունեցող», «երես առած», «դու մարդ չես», «էշի համառություն ունես», «վեր կաց, ռադ էղի էստեղից», «վեր ես ընկել», «գետինը մտնես, ամոթ չունես, սուտ ես խոսում», «սաբոտաժ ես անում», «ժանգոտած ես», «չանգիդ մի տուր», «գնա քթիդ փսլինքը սրբել սովորիր, նոր ինձ ասա` ինչ անեմ», «կպել, մնացել ես աթոռիդ», «խեղկատակ» և այլն (այս ամենը շարունակվել է ուղիղ 8 տարի)…

Այս ձայնագրությունը մինչև հիմա ինձ մոտ պահպանվում է։

Մի անգամ էլ, թե բա` «Աստված քեզ մի օր կպատժի, չնայած դու արդեն իսկ պատժված ես»։ Չհասկացա, թե ինչ նկատի ուներ, սակայն ծիծաղս եկավ` հիշելով նրա ողորմելի կարգավիճակը։ 

Ի հակադրություն իմ բազմաթիվ հարգալից խնդրանքների, որ այլևս ինձ անձնական վիրավորանքներ չհասցնի, նա ավելի էր կատաղում և ավելի շատ բառեր էր գտնում վիրավորելու համար։

Այս ամենը, և դեռ ավելին, նա պարբերաբար ասում էր Կենտրոնի այլ աշխատակիցների և ուսանողների ներկայությամբ, ովքեր ամոթից ամեն անգամ դուրս էին գալիս կաբինետից։

Այս ամենը մի չնչին մասն է այս հոգեկանի արածներից ու ասածներից։ 

Նա նման կերպ է վարվել նաև իմ նույն պաշտոնում գտնվող իր նախկին աշխատակցուհու հետ, ով ևս այդ ամենի մասին տեղեկացրել էր ներկայիս ռեկտորին, սակայն` կրկին ապարդյուն…

Այս խելագարը նույնիսկ վիրավորում էր Էրազմուս+ փոխանակման ծրագրով Եվրոպայում սովորած և հետ եկած մեր ուսանողներին, որոնք ապշահար ինձ ամեն անգամ հարցնում էին, թե ոնց եմ այսքան տարի սրա ձեռը դիմացել։ 

Մի անգամ էլ մի ուսանողուհու, ով իր մայրիկի հետ եկել էր իր շնորհակալությունը հայտնելու սրան` փոխանակման ծրագրին մասնակցելու համար, այս խելագարը կաբինետից կատաղած դուրս վռնդեց երկուսին էլ` ինչ է, թե խեղճ ուսանողուհին շփոթվել, համալսարանի նոթբուքը ծրագրից հետո հանձնել էր ոչ թե անձամբ դրան, այլ` ՇՊՀ-ի գրադարան… 

Իսկ մեր «սիրելի» ռեկտորը, քաջատեղյակ լինելով իր խելագար տնօրենի վարք ու բարքին, մատը մատին չէր տալիս, նույնիսկ մեղադրում էր ինձ, որ լավ չեմ աշխատում, քանզի Էրազմուս+ ծրագրին շատ քիչ թվով ուսանողներ էին դիմում… Իսկ ո՞վ կդիմեր` լսելով և անձամբ ականատես լինելով այդ խելագարի գործողություններին..

Այս երկուսը անգլերեն կուրսի պրակտիկանտների ղեկավարներ նշանակում էին հայոց լեզվի ամբիոնից, և Մելքոնյանը այդ պրակտիկանտներին բերում էր մեր Կենտրոն` թարգմանություններ կատարելու համար` ստիպելով ինձ ստուգել բոլոր կատարված թարգմանությունները, որի հետ ես ընդհանրապես կապ չունեի։ Դրանց պատասխանատուներն այդ ընտրված ղեկավարներն էին։ Բայց, քանի որ հայոց լեզվի ամբիոնի ղեկավարներն անգլերեն չգիտեին, նրանք ինձ ստիպում էին մեծ թվով աշխատանքներ ստուգել, իսկ դրա համար կլորիկ գումար ստանում էին հենց այդ ղեկավարները (ներառյալ Վ. Մելքոնյանը), և ինքը` Հ. Մելքոնյանը։

Նա այնքան անմակարդակ է, որ մեր ներկայությամբ, նույնիսկ հղի վիճակում գտնվող ուսանողուհու հետ այնպիսի վատ տոնայնությամբ խոսեց` ավարտական աշխատանքի պատճառով, որ հաջորդ օրը այդ աղջկա ամուսինն էր եկել համալսարան` սրան սատկաց.նելու, սակայն մեր աշխատակիցը հազիվ էր կարողացել համոզել ամուսնուն հեռանալ, որպեսզի անտեղի արյան ու մեղքի տակ չընկնի…

Հայրս էլ է շատ անգամներ ուզեցել սրան շանսատակ անել, սակայն ես չեմ թողել` հաշվի առնելով նրա առողջական վիճակը և գիտակցելով, որ չարժե ընկնել պատմության մեջ նման հոգեկանի պատճառով, մանավանդ, որ այս երևույթը տղամարդու էլ նման չէ։ Իսկական տղամարդը երբեք չի վիրավորի աղջիկներին ու կանանց…

Թե ինչպես էր նա մեր` աշխատակիցներիս ներկայությամբ վիրավորում նաև ամբիոնի վարիչների, դեկանների, Էրազմուս+ ծրագրի մասնակից դասախոսների, դա այլ թեմա է… 

Զավեշտալին այն է, որ այս լպրծուն երևույթը նաև «Հաղորդակցում» առարկան է դասավանդում։ Դե, դատեք ինքներդ…

Նրա և ռեկտորի «թեթև ձեռքով» արտաքին կապերի պատասխանատուի իմ պաշտոնը լուծարվեց, փոխարինվեց արտաքին «կապերի և ծրագրերի համակարգող»-ի պաշտոնով, որի հետևանքով աշխատավարձս նույնպես 30 հազար դրամով կրճատվեց։ Դե, ռեկտորը, որ միլիոններ էր ստանում, շատ աղքատ էր, աչք էր դրել իմ 30 հազարի վրա, և ես էլ, մեծահոգաբար, ողորմություն տվեցի իրեն, որ ինքն էլ իմ հաշվին իր բարեկամների աշխատավարձերը բարձրացնի։

Մենք ունեինք գործավարի ազատ հաստիք, սակայն ռեկտորը ոչ մեկի աշխատանքի չէի վերցնում` ասելով. «Ալինան բդի էնէ էդ բոլորը։ Ես եմ նրան ընդունել, ինչ էլ ասեմ` նա պարտավոր է անել»։ Այսինքն, ես միանգամից մի քանի հաստիքի աշխատանք էի կատարում, և հավելյալ աշխատավարձ կամ պարգևավճար տալու փոխարեն` նա մի բան էլ կրճատեց աշխատավարձս… Մի անգամ նրան խնդրեցի ինձ գրանցել այդ հաստիքում, քանի որ ամբողջ գործն իմ ուսերին էր, սակայն նա պատճառաբանեց, որ ես երկու վարչական հաստիք չեմ կարող ունենալ։ Սակայն, վուալա, այդ հաստիքը հրաշքով տրվեց մեկ այլ վարչական աշխատակցի…

Ի դեպ, նա ամեն պատեհ ու անպատեհ առիթի, «Տժվժիկ» ֆիլմի նման, բոլորի մոտ հայտարարում էր, որ ինքն է ինձ «առանց որևէ բանի» աշխատանքի ընդունել, իբր ինձ «փողոցից» է բերել և երբ ուզենա` ինձ կազատի։ Այսինքն, երբ ծանոթ մարդուն պատահաբար հանդիպում ես դրսում և հարցնում ես, թե արդյո՞ք նա ազատ հաստիքի տեղ ունի բուհում, դառնում է «փողոցից բերած»։ Ահա «ռեկտոր» կոչվածի մակարդակը…

Այնքան էր նույն բանն ասել, որ նույնիսկ մեր նախկին դեկաններից մեկը, մի օր չզսպելով իրեն, ասաց. «Հասկացանք, էլի, վայ, ուզում ես ասես էս երեխեն իր խելքով, իր ուժերով է՞ ընդունվել աշխատանքի։ Ուզածդ ի՞նչ է նրանից»…

Հասկանալի էր, թե բացահայտ կերպով ինչ էր ակնկալում ինձանից (կաշառք), որն այդպես էլ չստացավ… 

Իմ այս երկու «սիրելի» ղեկավարները նույնիսկ չէին ուզում, որ ես` որպես արտաքին կապերի և ծրագրերի համակարգող, մասնակցեմ Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման ծրագրերի։ Դե, ես Արսեն Թորոսյան անունով բարեկամի տղա չունեի, կամ էլ Մելքոնյանի ընկերուհին չէի, որ թողնեին մասնակցեի…

8 տարվա մեջ երկու անգամ միայն դիտմամբ մասնակցեցի փոխանակման ծրագրի մրցույթի, որպեսզի պատռեմ նրանց դիմակները, և երկու անգամն էլ ստացա ամենաքիչ միավորները, (ինչը և սպասելի էր) Մելքոնյանի և մեր «սիրելի» ռեկտորի կողմից, մինչդեռ հանձնաժողովի մյուս անդամների կողմից ստացել էի շատ բարձր միավորներ… (բոլոր ապացույցներն ունեմ)։

Առաջին մրցույթի արդյունքներից հետո, սակայն, ի զարմանս այս երկուսի, եվրոպական ընդունող համալսարանը ինձ նույնպես հրավիրեց` մասնակցելու փոխանակման ծրագրին։ Միայն տեսնեիք սրանց ապշահար (մանթրաժ) դեմքերը…

Սույն արարածը, որ տնօրեն է կոչվում, 8 տարի շարունակ շահագործել է ինձ` ինձ վրա բարդելով նույնիսկ անձամբ իրեն տրված հանձնարարությունները։ Իսկ ինքը, տարրական կուլտուրա չունենալով, ոտքերը կոշիկներից հանելով, դնելով այլ աթոռների վրա, փռվում էր իր աթոռին ու հանգստանում էր, կամ էլ mail ru կայքի միջի գնդակներով խաղն էր խաղում (շառիկ էր գլորում)։ Անխտիր բոլոր աշխատակիցներն ու ուսանողները, ովքեր մտել են մեր Կենտրոն տարբեր ժամերի, ականատես են եղել նրա խաղ խաղալուն, և միշտ զարմացած ինձ հարցնում էին, թե «սա բան ու գործ չունի՞»։ Դե, փաստորեն չուներ, որովհետև շատ հանգիստ էր, որ բոլոր գործերը ես անթերի կատարում էի։

Միշտ ուղղել եմ նրա թույլ տված աշխատանքային վրիպակներն ու թերությունները` մտածելով, թե մեծ մարդ է, վրեն չխոսան, բայց նա ոչինչ չէր գնահատում։ Միայն մի անգամ, երբ արդեն զզված ամեն ինչից` որոշեցի այլևս չօգնել նրան որևէ հարցում, որ նա հերթական անգամ գլուխ չգովի ռեկտորի մոտ, թե ամեն ինչ ինքն է անում, նա ամենամեծ սլախն էր թույլ տվել իր 2024-2025 թթ. հաշվետվության մեջ` մոռացության պատճառով մի ամբողջ եվրոպական գործընկեր համալսարանի (Իսպանիայի Գրանադայի համալսարանին) դուրս թողնելով իր հաշվետվության միջից։ Բայց ռեկտորը ոչինչ չասաց նրան։ Իսկ եթե ես թույլ տված լինեի այդ սխալը` դե պատկերացրեք ինձ ինչ կանեին…

Բա Էրազմուս+ եվրոպական ծրագրից քանի՜ հազարավոր գումարներ էր դուրս գրում իր հաշվին` որպես աշխատավարձ իր չարած աշխատանքների համար, քանզի նա ինձ միայն հրամաններ էր տալիս, թե որը թարգմանեմ, որը ինչպես անեմ, և ինքը մատը մատին չէր տալիս (բոլոր ապացույցներն ունեմ)։ 

Ի դեպ, համալսարանն ինձ դեռ բավականին գումար է պարտք մնացել` Էրազմուս+ մեկ այլ ծրագրի շրջանակներում կատարած իմ աշխատանքների համար, որը, հուսով եմ, կփոխանցվի ինձ ծրագրի ավարտին։ 

Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, Հ. Մելքոնյանն էր Էրազմուս+ ծրագրի աշխատավարձերը հաշվում` պատճառաբանելով, որ ես նորեկ եմ և կարող է սխալվեմ։ Սակայն նա 8000 եվրոյի պակասորդ տվեց և անմիջապես ռեկտորին հայտարարեց, որ ես եմ սխալ հաշվարկ կատարել։ Բարեբախտաբար, ծրագրի աշխատակիցները իմ կողքին կանգնեցին և ռեկտորին ասացին, որ ես դրա հետ կապ չունեմ։ Սակայն ռեկտորը, փոխանակ նրան նկատողություն տար, մեզ` ծրագրի աշխատակիցներիս, ստիպեց և հրամայեց ամբողջ գումարը մեր աշխատավարձերից բռնագանձել…

Մի անգամ էլ մեր ուսանողուհիներից մեկը Էրազմուս+ փոխանակման ծրագրով մեկնել էր արտերկիր։ Նրա մեկնելուց հետո, 4-րդ ամսում էին միայն սրանք պարզել (երբ արդեն այդ ուսանողուհու վերադարձի օրերն էին մոտենում), որ այդ ուսանողուհու` մեկնումից առաջ գրված դիմումը կորել է, այն դեպքում, երբ ես և այդ ուսանողուհին անձամբ էինք այն տարել, հանձնել Կադրերի բաժին։ Ու Հ. Մելքոնյանը, բնականաբար, նորից ռեկտորի մոտ հայտարարեց, որ ես չեմ ներկայացրել դիմումը, որ ես անփույթ եմ, և դրա համար ստացա նկատողություն։ Այնինչ, ես իր ներկայությամբ զանգահարեցի այդ ուսանողուհուն, և նա հաստատեց, որ միասին մենք տարել, ներկայացրել էինք Կադրերի բաժին։ Ավելին, ես վերջինն էի, ում պետք է հասներ այդ դիմումի հիման վրա կազմված հրամանը, քանզի Կադրերի բաժինը նախ պետք է հանձներ Ուսումնամեթոդական կենտրոն, դրանից հետո` ռեկտորը մակագրեր, ուղարկեր Հ. Մելքոնյանին, որից հետո նոր իմ «սուպեր» ղեկավարը պետք է ինձ ուղարկեր։ Այսինքն, շուրջ 4 ամիս բուհը մոռացել էր, որ տվյալ ուսանողուհին մեկնել է արտերկիր, հիշելուց հետո էլ` դե, բնականաբար, «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով, բարդեցին գլխիս, և ինձ մեղավոր հռչակեցին։

Այս երևույթի կեղտոտ բերանի և արած ստորությունների մասին ռեկտորին մի քանի անգամ տեղեկացնելուց հետո միայն հասկացա, որ երկուսն էլ «նույն սանրի կտավն են», քանզի իմ սիրելի ռեկտորը ոչ միայն ոչինչ չէր անում` մթնոլորտը հանդարտեցնելու համար, այլև ինքն էր ինձ հորդորում ջնջել իմ ապացույցը, ոչ մի քայլ չձեռնարկել և «յոլլա» գնալ։ 

Երբ դեռ մի ամիս էլ չկար` ինչ ընդունվել էի աշխատանքի, ռեկտորն ինձ ստիպեց, որ մոտ 200 էջանոց ՇՊՀ կանոնադրությունը միայնակ սեղմ ժամկետներում թարգմանեմ անգլերեն` պատճառաբանելով, որ օտար լեզվի ամբիոնի դասախոսները գումար են ուզում իրենից` թարգմանությունների համար… Դե ես ով էի, որ գումար ուզեի, պետք է միշտ անվճար թարգմանություններ կատարեի` լիներ դա տեղեկանք, թե դիպլոմի հաստատում, որն, ըստ էության, իմ հաստիքին չէր էլ առնչվում, դա ավելի շատ օտար լեզուների ամբիոնի գործառույթն էր…

Մի անգամ էլ մեր հարգված ու խելացի դասախոսներից մեկը ստատուս էր գրել բուհերի ցածր աշխատավարձերի մասին, որն ուղղակի հավանել էի և գրել «սրտիցս էր»։ Ռեկտորին խաբար էին տվել, նա էլ հանձնաժողովի նիստին, որտեղ կար մոտ 15 մարդ, ինձ «հրավիրելով» իր աշխատասենյակ` իրեն բնորոշ գոռգոռոցներով ասաց, որ ես փուշ եմ, որ մնացել եմ իր կոկորդին` ավելացնելով «յախք, երբ եմ ազատվելու քեզնից»։ Ես, բնականաբար, չիջա նրա մակարդակին և լուռ գնացի մեր կաբինետ։

Այս ամենի մասին ես տեղեկացրել էի նաև ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանին, ով ասաց, որ գրավոր դիմում գրեմ իրեն։ Ես նորից ոչինչ չարեցի` հույս ունենալով, որ ամեն ինչ մի օր կավարտվի, և բոլորս հանգիստ միջավայրում կաշխատենք։

Վերջին օրերին սակայն, իմ սիրելի ռեկտորը պատճառ էր փնտրում` ինձ աշխատանքից ազատելու համար, և հետևիցս գալիս էր յուրաքանչյուր կաբինետ, ուր գնում էի` ասելով «Ի՞նչ գործ ունես էստեղ, գնա տեղդ նստի»։

Տեսնելով, որ ոչ մի հիմնավորում չկա ինձ ազատելու համար, մեկ ամիս առաջ վերջապես այս երկու «սիրելի» ղեկավարներս ազատվեցին ինձանից` աշխատանքային պայմանագրիս ժամկետի լրանալը որպես հիմնավորում ներկայացնելով։ 

Ես էլի չէի հանրայնացնի այս ամենը, եթե չլիներ ռեկտորի պատասխանը իմ հարցին, թե ինչո՞ւ չի ուզում շարունակել իմ պայմանագիրը։ Նա պատճառ բռնեց այն, որ ես իբր «շանտաժ եմ անում իրենց իմ ապացույցներով», երբ մի անգամ, Հ. Մելքոնյանի հերթական նոպայի ժամանակ (մայիս ամսին), ես ասացի, որ նա արդեն անցել է բոլոր սահմանները։ Մելքոնյանն էլ, ինչպես բնորոշ է իր պես վախկոտին, հերթական զեկուցագիրն էր գրել իմ դեմ (թվով երևի յոթերորդը), և հիմնավորում էր պահանջում իմ ասածների համար։ Դե, ես էլ, 8 տարի հանդուրժելով այս երկուսի վիրավորանքները միայն այն պատճառով, որ համալսարանը մոտ է մեր տանը և չէի ուզում կորցնել սիրելի աշխատանքս, այլևս անկարող էի դիմանալ այս խելագարությանը, և բացատրագրիս մեջ նշեցի, որ երևի ժամանակն է հանրայնացնելու այս ամենը։ Դե այս վախկոտներն էլ, հիմք ընդունելով գրածս, հասան իրենց ուզածին։

Առայժմ` որպես վերջաբան, ավելացնեմ, որ ես` որպես լավ մասնագետ, հարգված ու գնահատված լինելով բուհի մյուս բոլոր աշխատակիցների կողմից (բոլորը կփաստեն դա` սկսած հավաքարարներից մինչև դեկաններ ու պրոռեկտորներ), ցանկանում եմ, հանրայնորեն պարզել, թե ի՞նչ իրավունքով են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք աշխատում ՇՊՀ-ում (իհարկե, բոլորս գիտենք, թե ինչպես են մնում իրենց պաշտոնին, սակայն, մինչև ե՞րբ են վտանգվելու ուսանողների և աշխատակիցների կյանքն ու հոգեկան հանգստությունը), թե այդ ինչպե՞ս եղավ, որ հայոց լեզվի դասախոսը ղեկավարում է մի ամբողջ Արտաքին կապերի կենտրոն, երբ հազիվ է կարողանում իր կոտրված անգլերենով հաղորդակցվել մեր օտարերկրյա գործընկերների հետ, երբ ամեն անգամ իր պատճառով մենք` աշխատակիցներս, ամոթ էինք զգում, քանզի նա մի ամբողջ համալսարան էր ներկայացնում, երբ ես էի վարում բոլոր նամակագրությունները` թարգմանելով անգլերեն, իսկ նա ռեկտորին ներկայացնում էր, թե ինքն է ամբողջը անում։

Այդ ինչպե՞ս եղավ, որ նույն Հ. Մելքոնյանը, ում պայմանագրի ժամկետը նույնպես լրացել էր հենց նույն օրը, ինչ իմը, մնաց իր պաշտոնին, այն դեպքում, երբ ըստ նոր օրենքի` նրա տարիքն անցել է վարչական ղեկավար լինելու համար։

Վերջապես, ցանկանում եմ, որ այս ամենն ավարտվի, և մթնոլորտը վերջապես մաքրվի սրանց նման ստոր խելագարներից։ 

Կարող եք կիսվել, տարածել, որ բոլորն իմանան, թե ովքեր են սրանք (չնայած ռեկտորի անօրինությունների մասին տասնյակ հրապարակումներ արդեն իսկ կան տարբեր կայքերում, սակայն ուզում եմ, որ սա էլ իմանան), և ինձ նման միամիտները չընկնեն սրանց թակարդը»։