Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն:  Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկություն դեռ չկա։

Սամվել Կարապետյանը հայցադիմումով վիճարկում է ԿԿՀ-ի որոշումը, որով 200 հազար դրամ տուգանվել էր կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում