ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինամթերքի երեք պահեստի nչնչացման մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ բանակին պատկանող զինամթերքի երեք պահեստների ոչնչացման և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտակետին հարվածելու մասին:
«Պատասխան հարվածների 27-րդ փուլի ընթացքում մարտիկները հարվածներ են հասցրել Քուվեյթում՝ Ալ-Ուդայրիում գտնվող ամերիկյան բազայում զինամթերքի և սարքավորումների պահպանման երեք պահեստներին, հրդեհել այդ պահեստները և ոչնչացրել դրանք: Միաժամանակ հարված է հասցվել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտակետին, ինչի հետևանքով նրան զգալի վնաս է հասցվել», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

