Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: 

Զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ: