«Մուլտի Սթոունի» աշխատողները գնում են Երևան-Սևան ճանապարհը փակելու
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի բողոքող աշխատակիցները դիմում են ծայրահեղ քայլերի։ Նրանք առավոտից դուրս են եկել բողոքի ակցիայի, պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը և թույլատրել իրենց աշխատել, քանի որ հազարավոր ընտանիքներ ուղղակի մնացել են առանց ապրուստի միջոցների։ Մարդիկ տարբեր խնդիրներ ունեն, շատերը վարկեր ունեն, և հիմա զրկվել են մարելու հնարավորությունից։ Նրանք հավաքվել էին Աբովյանի քննչական բաժնի շենքի մոտ, սակայն ակցիայի մասնակիցներին այդպես էլ որևէ պաշտոնյա չի մոտեցել, և բանվորները որոշել են փակել Երևան-Սևան ավտոմայրուղին և այս պահին շարժվում են դեպի մայրուղի:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը մասշտաբային խուզարկությունները սկսվել են հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել է։ Գործը վերաբերում է 2022-2024 թվականներին կատարված խարդախություններին և փողերի լվացմանը։ Հուլիսի 9-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» կանցնի պետական սեփականության, իսկ կնքված օբյեկտներում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ։

