Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում

Ռոստովի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում։ Այս մասին հայտնում է մարզպետ Յուրի Սլյուսարը։

«Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել նավթի 2 պահեստում»,– գրել է նա «Մաքս» հարթակում։

Նախնական տվյալով՝ տուժածներ չկան: Բացի այդ, Ազովի շրջանի Կագալնիկ գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել վարչական շենքում: Մարզպետը հայտնել է, որ զոհեր և տուժածներ չկան, իսկ հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է: Անօդաչուները հարձակվել են նաև Տագանրոգի վրա։

Սլյուսարի խոսքով ՝ ծովային նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել, որն այժմ վերացվում է: