Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը:

«Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո»,- գրել է Ղալիբաֆը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում։

«Ուղղակի ասեմ՝ եթե դու հարվածես, ապա քեզ կպատասխանեն հարվածով», – հավելել է Ղալիբաֆը։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին, որոնք կոչված են թուլացնելու Իրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում։