Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համաձայնագիր կստորագրեն
Բրիտանական «Middle East Eye» լրատվամիջոցը հյատնում է, որ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան և Մեծ Բրիտանիան պատրաստվում են ստորագրել ռազմական և անվտանգության ոլորտում համաձայնագիր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ փաստաթուղթը կստորագրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի կողմից։ Այն ենթադրում է համագործակցություն ռազմարդյունաբերության, ահաբեկչության դեմ պայքարի, հիբրիդային սպառնալիքների ու կիբերանվտանգության ոլորտներում։
Չնայած համաձայնագրի լայնածավալ բնույթին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դրա մանրամասներն ու տեքստը պաշտոնապես չեն հրապարակվելու և պահվելու են գաղտնի։
Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի Անկարայի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը և կմեծացնի համատեղ գործողությունների կարողությունը համաշխարհային անվտանգային մարտահրավերների պարագայում։

