Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի և իրանցիների տարաձայնությունների մասին
Երկու կողմերն էլ ունեցել են տնտեսական և առևտրային տարաձայնություններ այն պրոյեկտից, որ նրանք նախաձեռնել են միահամուռ ջանքերով, և այս ոլորտը մշտապես օգտվել է թե՛ Իրանի կառավարության, թե՛ ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից: Ցավոք սրտի, այդ պրոյեկտը հաջողության չի հասել, և կարող ենք ասել, որ տապալվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացիների միջև ծագած տնտեսական և առևտրային տարաձայնություններին:
«Այս հարցի տարաձայնության գլխավոր թեման հենց տնտեսական և առևտրային բիզնես ոլորտի է և այլ համագործակցությունն է, որտեղ կողմերը չկարողացան արդյունքի հասնել և ունեն տարաձայնություններ:
Որոշակի միջնորդության արդյունքում կարող ենք հասնել կողմերի միջև համաձայնության և խնդիրների վերացման:
Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեցան հստակ բողոքներ և այդ բողոքները հասան դատարան:
Մենք մեր կողմից, որպես դեսպանատուն պատրաստ ենք միջնորդության և երկու կողմերի միջև կապի հաստատման, ինչպես նաև խաղաղ ճանապարհով որևէ հարցի լուծման հասնելու համար մեր կողմից ջանքեր ներդնենք»,-նշել է դեսպանը:

