Միջազգային ուշադրությունը կրկին սևեռվել է Ռուբեն Վարդանյանի գործի վրա

Միջազգային ուշադրությունը կրկին սևեռվել է Ռուբեն Վարդանյանի գործի վրա։  Գրում է Free Armenian Hostages-ը։  

Amnesty International-ը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված դատավարությունը լուրջ հարցեր է առաջացնում արդար դատաքննության չափանիշների պահպանման վերաբերյալ։ Կազմակերպության գնահատմամբ՝ ռազմական դատարանում քաղաքացիական անձանց դատելը, փակ դատավարությունը, թարգմանության և պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիրները անհամատեղելի են միջազգային արդար դատաքննության չափանիշների հետ։

Կազմակերպությունը կոչ է անում ապահովել, որ բոլոր մեղադրյալների գործերը քննվեն միջազգային իրավունքի և արդար դատաքննության սկզբունքների լիարժեք պահպանմամբ։