Բագրատ Սրբազանը հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։

Սրբազանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ 

Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։