Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք, չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
«Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք, չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը գործում է իր երկրի շահերի շրջանակներում. «Բնականաբար, մենք միջազգային մեր ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց որևէ այլ գորընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի շահերը։ Սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար»։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ նախօրեին իր նախաձեռնությամբ է հեռախոսազրույց կայացել ՌԴ կառավարության ղեկավարի Միշուստինի հետ, և պայմանավորվել են առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենան։

