Արմեն Աշոտյանը դրա վախերի վախն է, դա վախից է մարդկանց բռնել տալիս, վախից է ավելի ու ավելի եղկելի դառնում. Մարգարիտ Եսայան

Անգետը, նախանձը, չարը,անսերը, անհայրենիքը, անամոթը միշտ է նախանձել խելոքին, գիտակիցին, անդավաճանին, նվիրյալին, գրագետին։ Էս նախանձն է պատճառներից հիմնականը, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ, Արմեն Աշոտյանը երկրորդ անգամ հայտնվել է բանտում, հորինված, ապուշ, չեղած մի սին մեղադրանքով։ Իրական արմատը զուտ անհատական է, իրական պատճառը էն մեկի անհագուրդ ատելությունն է խելոք, գրագետ, հայրենասեր, ուժեղ մարդու հանդեպ։

Արմեն Աշոտյանը դրա վախերի վախն է, դա վախից է մարդկանց բռնել տալիս, վախից է ավելի ու ավելի եղկելի դառնում։

Իմ պայծառ ու սիրելի ընկեր Արմեն Աշոտյան, դու գիտես, ես եւս գիտեմ, մենք բոլորս համոզված ենք, սա էլ կանցնի ու արդարությունն ու ճիշտը վերջապես կհաղթեն։

Մենք կունենաք մեր երազանքի ռեալ իրականացումը եւ դա լինելու է նաեւ Արմեն Աշոտյան քաղաքական, պետական գործչի, կարգին հայի, կարգին քաղաքացու անդավաճան, անվերջ պայքարի շնորհիվ։ 

Այսօր սրանց «դատարանը» էլի փորձելու է դատել Արմեն Աշոտյանին.. Սա էլ կանցնի, այսպես չի մնալու եւ մենք բոլորս տեսնելու ենք արդարության իրական դեմքը։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը