ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկության համաձայն ԱԺ խոսնակի թեկնածուի պաշտոնում ինքնաառաջադրվել էին գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբիանյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

