Եթե այրվի Ուկրաինան, կայրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի
Եթե այրվի Ուկրաինան, կայրվի նաև ձեր Մոսկվան: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ հինգշաբթի գիշերը Պաշտպանության ուժերի կողմից Մոսկվայի նավթավերամշակման գործարանին հասցված կրկնակի հարվածը եղել է ռուսների կողմից Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքին հասցված հարվածի պատասխանը և ընդգծել է պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։
«Ինչ վերաբերում է Մոսկվային ուղղված մեր բացարձակապես արդարացի պատասխանին։ Դուք տեսնում եք՝ հաշվի առնելով Մոսկվայում առկա հակաօդային պաշտպանության երեք օղակները, մենք ասել ենք, որ հասնելու ենք դրանց։ Եթե Պուտինը չի ցանկանում ավարտել այս պատերազմը, ցանկանում է շարունակել, մենք լուռ չենք նստելու, պատասխանելու ենք։ Պատասխանը պետք է լինի ուժեղ և արդարացի։ Նրանք հարվածեցին մայրավանքին։ Մեր հանդիպման ժամանակ լրագրողների հետ մենք գտնվում էինք մայրավանքում, և ես բացարձակապես անկեղծ ասացի. Մենք պատասխան ենք պատրաստելու, և դուք դա կտեսնեք։ Կարծում եմ՝ դուք դա տեսնում եք», – հինգշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին ասել է Զելենսկին։

