2025 թվականին ԵՄ երկրների և Կանադայի ռազմական ծախսերի աճը կազմել է 90 միլիարդ եվրո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների, որոնք այդ գործընթացը համակարգում են ԵՄ մակարդակով, և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո կամ մոտ 20%։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպական երկրները և Կանադան 2025 թվականին պաշտպանության վրա ծախսել են 90 միլիարդ եվրոյով ավելի, ինչը կազմում է գրեթե 20% աճ»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։

Նա ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել առաջ անցնել Ռուսաստանից և Չինաստանից սեփական սպառազինությունների ավելացման գործում։