ԲՀԿ-ն կոչ է անում քաղաքացիներին հավաքվել ԿԸՀ-ի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու

Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա։ Այս մասին գրել է ԲՀԿ ցուցակի պատգամավորության թեկնածու Հրաչյա Ռոստոմյանը։