ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարել
Նախօրեին ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում է «Միասնության թևեր» կուսակցությունը։
«Արտասահմանյան գրականության ամբիոնը ԵՊՀ-ում գործում է 1929 թվականից և կրում է Մայր բուհի ավանդույթներն ու կրթության պատմությունը:
Այս գործընթացն ուղղված է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Սեդրակյանի դեմ և ունի նրան ամբիոնի վարիչի պաշտոնից ազատելու նպատակ:
Դատապարտում ենք և պահանջում ենք դադարեցնել ամբիոնը լուծարելու գործընթացը: Այն համարում ենք միակողմանի, չհիմնավորված և ընդդեմ կրթության ու մարդու իրավունքների»,- նշում, են կուսակությունից։
ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ նախօրիեն ԵՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են համալսարանի կրթական, գիտական և կազմակերպական գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Խորհուրդը հաստատել է դոցենտի և պրոֆեսորի պաշտոններում ընտրվելու վերաբերյալ որոշումները, ընդունել գիտական կազմի թափուր պաշտոնների համալրման և աշխատողների ատեստավորման նոր կարգը, հրատարակության երաշխավորել գիտական և ուսումնական մի շարք աշխատություններ, ինչպես նաև անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին ու համալսարանական ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող նախաձեռնություններին։
Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ գիտական խորհրդին զեկուցել է, որ ԵԼՀ ֆակուլտետի անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել վերոհիշյալ ստորաբաժանման լուծարման հարցը: Աշխատակիցները կտեղափոխվեն հարակից ամբիոններ ու (ըստ անհրաժեշտության) ֆակուլտետներ՝ պահպանելով իրենց աշխատանքի իրավունքը:

