4/46-ում ԲՀԿ-ի ձայնը անվավեր էր համարվել, 5 քվե՝ չարձանագրվել

ԲՀԿ-ի վստահված անձ Գրիգոր Իսկանդարյանը նոր տվյալներ է հայտնել վերահաշվարկի գործընթացից.

«Քիչ առաջ ավարտվեց 4/07 4/24 4/46 4/47 տեղամասերում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը, որին ներկա էի որպես ԲՀԿ-ից ներկայացված վստահված անձ։ 4 ընտրատեղամասերում էլ խախտումներ հայտնաբերվեցին։

Մասնավորապես, 4/46 տեղամասում ԲՀԿ-ի 1 ձայնն անհիմն համարվել էր անվավեր։ Չէին արձանագրվել նաև համար 3-ի ստացած 4 քվեները և համար 17-ի մեկ քվեն։ Վերահաշվարկի արդյունքում այս բոլոր քվեները վերականգնվեցին։

4/07 տեղամասում 1 քվե ավելացավ համար 18-ին, 1 քվե՝ համար 19-ին։

4/47 տեղամասում 1 ձայն ավելացավ համար 19-ին և պակասեց 16-ից, քանի որ 19 համարի քվեաթերթիկը դրել էին 16-ի հետ։

4/24 տեղամասում համար 6-ի 37 քվեաթերթիկներից մեկը նվազեց՝ դառնալով 36։

Սա ընդամենը 4 տեղամասում արձանագրված խախտումներն են։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվել ամբողջ հանրապետությունում։

Ընտրախախտումները կրել են համատարած բնույթ, և ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը չեն արտացոլում քվեարկության իրական արդյունքները և քաղաքացիների օբյեկտիվ կամարտահայտությունը»։