Հրապարակային պարտավորություն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Ես, (անուն ազգանուն), հանդիսանալով սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների պատգամավորության թեկնածու, արձանագրելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից.

  • բանակի համակարգային թուլացման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետության կազմաքանդման գործողությունները,
  • Արցախի դավաճանական հանձնումը,
  • Հայ-ադրբեջանական բանակցություններում ՀՀ պետական շահի և արցախահայերի միջազգայներոն երաշխավորված իրավունքների ոտնահարումը,
  • Ազգային ինքնության ոչնչացման փորձերը,
  • Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը
  • Մարդու իրավունքների լայնածավալ և աննախադեպ ոտնահարումները և այլախոհների անօրինական ազատազրկումները,
  • Իրավապահ և դատական համակարգերի ուզուրպացումը՝

Հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալու և Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պարագայում իմ որևէ գործողությամբ կամ անգործությամբ չեմ նպաստի Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ական թեկնածուի վարչապետ ընտրվելուն:

Մանրամասները՝ տեսանյութում: